Միջոցառումներ
Հարցում
Որքանո՞վ են պաշտպանված հաշմանդամ անձանց իրավունքները ՀՀ առողջապահության ոլորտում
Ամբողջովին
2
Մասամբ
13
Պաշտպանված չեն
1
Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզ       English
Լուրեր

15.07.2011

Դասընթաց "Աշխատանքի վերլուծություն և գնահատում" թեմայով

Հուլիսի 12-14-ը "Զբաղվածության Պետական Ծառայություն" Գործակալությունում (ԶՊԾԳ) տեղի ունեցավ դասընթաց "Աշխատանքի վերլուծություն և գնահատում" թեմայով: Դասընթացը կազմակերպել էր HDP բարեգործական հիմնադրամը "Հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում` որպես խոստումնալից աշխատուժ" ծրագրի շրջանակներում:

Մանրամասն

22.06.2011

"Ծնողները` ծնողներին" ցանցի հերթական` երրորդ համագումարը

Հունիսի 21-ին "Գոլդեն Փալաս" հյուրանոցում տեղի ունեցավ "Ծնողները` ծնողներին"  ցանցի  հերթական` երրորդ համագումարը, որին մասնակցում էին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հաշմանդամություն ունեցող երեխաներ, ծնողներ, ներառական կրթություն իրականացնող դպրոցների տնօրեններ, մանկավարժներ:

Մանրամասն

05.06.2011

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ազգային հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ս.թ. հունիսի 3-ին տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով  ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա.Գրիգորյանը:

Մանրամասն

22.04.2011

Հանրային քննարկում

Ս/թ. ապրիլի 21-ին "Կոնգրես" հյուրանոցում տեղի ունեցավ "Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին" ՀՀ  օրենքի նախագծի հանրային քննարկման ամփոփիչ կլոր սեղանը:

Մանրամասն

15.04.2011

"Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին" ՄԱԿ-ի կոնվենցիայի հանրային քննարկում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ս/թ մարտի 24-ից ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում կազմակերպել էր "Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին" ՄԱԿ-ի կոնվենցիայի, "Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին" ՀՀ օրենքի նախագծի հանրային իրազեկման գործընթաց:  

Մանրամասն

01.03.2011

Մրցույթ գործատուների համար

"Հույսի կամուրջ" և "Առաքելություն Արևելք" կազմակերպությունները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ կազմակերպում են "Աշխատանքային հավասար հնարավորություններ" խորագրով մրցանակաբաշխություն այն գործատուների համար, ովքեր աշխատանքով են ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց:

Մանրամասն

06.12.2010

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որի խորհուրդը հաշմանդամության խնդիրները Երկիր մոլորակի բնակիչներին մեկ անգամ ևս ներկայացնելը և այդ խնդիրների լուծման գործում բոլորի մասնակցությունն ակնկալելն է:

Մանրամասն

03.12.2010

"Ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը" թեմայով աշխատանքային քննարկում

Դեկտեմբերի 3-ին "Էրեբունի պլազա" հյուրանոցի  "Արգիշտի" սրահում տեղի ունեցավ "Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը" թեմայով աշխատանքային քննարկումը, որին մասնակցում էին

Մանրամասն

02.12.2010

Հանդիսավոր միջոցառում "Միանանք հանուն հավասար հնարավորությունների" խորագրով

Դեկտեմբերի 3-ին, ժամը 17:00-ին հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առիթով "Արամ Խաչատրյան" մեծ համերգասրահում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված "Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին" ՄԱԿ-ի կոնվենցիային նվիրված հանդիսավոր միջոցառում, որի խորագիրն է "Միանանք հանուն հավասար հնարավորությունների":

Մանրամասն

15.11.2010

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների միամսյակ

   Նոյեմբերի 15-ին, "Նովոստի Արմենիա" միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների միամսյակի միջոցառումների ծրագրի ներկայացումը, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը, "Հույսի կամուրջ" և "Ունիսոն" հասարակական կազմակերպությունների նախագահները:

Մանրամասն

Ձևավորումը "ՆՈՐՔ" տեղեկատվավերլուծական կենտրոնի